Arminfo.info


 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 15:23

Լևոն Տեր-Պետրոսյան. Ըտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ըտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին

Արմինֆո.Ըտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին: Այդ մասին ասվում է առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի՝ iLur.am կայքում հրապարակված «Մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններ» հոդվածում:

 

«Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։

 

1. Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երեւույթը, շատերը փորձում են դրա մեղքը բարդել ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի վրա՝ չխորշելով անգամ վերջինիս ուղղված բարոյախոսական կշտամբանքներից։ Իմ նախորդ հոդվածում ես բավարարվել էի իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը բնութագրել հետեւյալ հակիրճ քաղաքական ձեւակերպմամբ. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներե (iLur.am, 3.04.2017)։

 

Պահն է, թերեւս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։

 

Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։

 

Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երեւույթի դրսեւորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։

 

2. Լուրջ մտահոգության առարկա է նաեւ խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։

 

Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։

 

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաեւ, որ հայկական պետականության երկու միավորների միջեւ լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են եւ սովորաբար լուծվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության եւ

 

3. Եւ վերջապես, երրորդ մտահոգիչ հանգամանքը 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է, որն արտահայտվում է խաղաղության կողմնակիցներին եւ մասնավորապես ինձ ուղղված հետեւյալ հարցադրման մեջ. «Եթե այսօր մենք անիմաստ ենք համարում սահմանային ընդհարումներում տված զոհերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել նշված թվականներին ունեցած մարդկային կորուստների մասինե։ Սա ցույց է տալիս, որ նման հարցադրում կատարողները տարրական պատկերացում անգամ չունեն Ղարաբաղյան պատերազմի եւ զինադադարից հետո տեղի ունեցող սահմանային բախումների էական տարբերության մասին։

 

Ղարաբաղյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու՝ ղարաբաղցիների սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանել էր բացարձակ բռնությամբ, որի շարունակական դրվագներն էին՝ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերը, ինչպես նաեւ «Կոլցոե գործողությունը (1991թ. մայիս-հունիս), որի ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 հայկական գյուղերի ողջ բնակչությունը։ Ուստի հայկական կողմին այլ բան չէր մնում, քան դիմել զենքի եւ, անվտանգության հուսալի գոտի ստեղծելով, կանխել Ղարաբաղի բնակչության բնաջնջումը կամ բռնի տեղահանումը։

 

Դա անշուշտ տեղի ունեցավ հազարավոր զոհերի արյան գնով, բայց դատելով պարտադրված լինելու հանգամանքից ու ձեռքբերված արդյունքից, դրանք միանգամայն իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը։ Բացի Ստեփանակերտին օրուգիշեր հրթիռակոծություններով սպառնացող Շուշիի ազատագրումից եւ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման նպատակով ձեռնարկված Լաչինի միջանցքի վերահսկողության անհրաժեշտությունից, Ղարաբաղը տարածքային ընդարձակման որեւէ այլ մտադրություն չուներ։ Եթե Ադրբեջանը դրանից հետո, իր ագրեսիվ գործողությունները շարունակելու փոխարեն, փորձեր բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցում որեւէ փոխզիջումային լուծում գտնել, ապա տարածքային նոր կորուստներ չէր ունենա, ինչի համար պետք է մեղադրի ոչ թե հայկական կողմին, այլ միայնումիայն իրեն՝ մի բան, որ տարիներ շարունակ չի դադարում պնդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջազգային փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։

 

Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր։

 

Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեեւ կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը եւ ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որեւէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետեւ չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է եւ մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»,- ասված է հոդվածում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ պայքարում գործիքԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ պայքարում գործիք
ԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունըԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունը
Սահմանադրական դատարանից պահանջվում է միայն մեկ բան՝ գործել ՀՀ սահմանադրությանը համապատասխան. քաղաքական գործիչՍահմանադրական դատարանից պահանջվում է միայն մեկ բան՝ գործել ՀՀ սահմանադրությանը համապատասխան. քաղաքական գործիչ
Կիևյան կամրջի հիմնանորոգմանը պետբյուջեից 456 մլն դրամ է ուղղվելԿիևյան կամրջի հիմնանորոգմանը պետբյուջեից 456 մլն դրամ է ուղղվել
Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբանԼուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբան
Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանն ու Վրաստանը նախանշել են իրավապահ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններըՀայաստանն ու Վրաստանը նախանշել են իրավապահ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները
Փաշինյանն ընդունել Է Իրանի փոխնախագահինՓաշինյանն ընդունել Է Իրանի փոխնախագահին
Ավարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումներըԱվարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձինՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձին
Ընդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիԸնդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Ազգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտումԱզգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտում
Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և ՀայաստանԵվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարցՀուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին "հաղորդումները"
Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումՀայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը ՀայաստանումԱմերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
Հայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Դատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքըԴատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը
Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվելՀայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականըԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Կոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրաԿոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա
 Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար
Հայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆՀայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆ
Հուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրերՀուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնումՀայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնում
Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մասՂազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մաս
Կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվիԿալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի
Փաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործովՓաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործով
ՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջանՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտինՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտին
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունըՀայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը
Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստըՆոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը ՀայաստանումԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Փորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերումՓորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերում
Քաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համարՔաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համար
Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։
Իսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըԻսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ ՀայաստանումԱնվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ Հայաստանում
Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասինԿիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասին
Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարությունԴոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարություն
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահին
Մասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքիցՄասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
Կառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համարԿառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար
Ռուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնումՌուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնում
Փաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածուՓաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու
Գլխավոր դատախազությունը Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ուղարկել ԿԸՀ
Արդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներինԱրդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիՀունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Բրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԲրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակՓաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակ
Գառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարանԳառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարան
Իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրինԻրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին
Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանքԴատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
ԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողըԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը
Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքըՎերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել