Արմինֆո.Հայաստանի ընտրատարածքների 35%-ում խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է քվեախցիկներից դուրս քվեաթերթիկների լրացում: Այս մասին ասված «Անկախ դիտորդ»կազմակերպության հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության, ժամը 12.00 դրությամբ արձանագրվել է. տեղամասերի 49%-ում չկան լսողական և տեսողական պրոբլեմներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումների շահագործման պրոբլլեմներ ան արձանագրվել ընտրատեղամասերի 16%-ում: Մատնահետքերի ընթերցման հետ կապված դժվարություններ են հայտնաբերվել ընտրատեղամասերի 44%-ում:
Տեղամասերի 52%-ում արձանագրվել է քվեախցիկում մի քանի անձանց գտնվելու դեպք: Արձանագրվել են նաև ընտրողների կողմից քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր:
Ընտրատեղամասերի 18%-ում եղել են անձինք, ովքեր իրավունք չունեին այնտեղ գտնվել: Ընտրատեղամասերի 36% -ում արձանագրվել են կոնֆլիկտներ, իսկ մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք: