


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի «Լավրովի ծրագիր» գոյություն չունի:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերրգեյ Լավրովը` ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում: Նրա ասելով, այժմ քննարկվող գաղափարների հիմքում ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների կողմից համատեղ մշակված առաջարկությունները: «Ավելի ստույգ, խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք հնչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք լավ հայտնի են: Ընդհանուր առմամբ, չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր տեսլականներ ունեն դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականության վերաբերյալ: Խոսք անգամ չկա այն փոխելու կամ որևէ նոր ծրագիր ներկայացնելու մասին, որն արմատապես փոխի համանախագահների մշծակած սխեման: Գլխավորը կողմերին օգնելն է` հաշվեկշռված քաղաքական լուծում գտնելու հարցում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի նախապատարստմանը», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան 1997 թվականին ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանաախագահներն են, որը բանակցությունների հինմական հարթակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Լավրովի հավաստմամբ, կայուն փոխգործակցություն է հաստատվել երեք երկրների արտգործնախարարությունների գծով, և բոլոր երեք համանախագահներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: Կանոնավոր կերպով այցելելով տարածաշրջան` նրանք , որպես կանոն, միասնական դիրքերից են հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններում:«Կարծում եմ, որ նման թիմային մոտեցումն այն բանի վկայությունն է, թե ինչպես կարելի է և պետք է համագործակցել միջազգային հակամարտությունների հաղթահարման հարցերում: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մեր սերտ փոխգործակցությունը կշարունակի թե Վաշինգտոնի, թե Փարիզի հետ», - ընդգծել է Ս.Լավրովը:



