Արմինֆո. Հայ ժողովուրդը փափագում է Հայաստանի Կոմկուսը տեսնել 6-րդ գոմարման խորհրդարանում: Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նա արձագանքել է հակառակորդներին, որ կոմկուսը տառապում է կարոտախտով և ուզում է վերադարձնել Խորհրդային ժամանակները: «Հենց ԽՍՀՄ տարիներին ենք մենք ունեցել խոշոր նվաճումներ, Հայաստանում չկային սոցիալ-տնտեսական պրոբլեմներ, քաղաքացիներին մատչելի էին բոլոր պայմաները: Ծնողները չէին մտածում իրենց երեխաների ապագայի մասին, նրանց կրթության համար վարկեր չէին վերցնում»,-նշել է կոմունիստը:
Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի յուրաքանչյուր 10-րդ քաղաքացին պառկում է քնելու քաղցած: Նա նշել է արտագաղթի տեմպերի, մասնավորապես, Էմիրություններում և Թուրքիայում հայ կանանց աշխատանքային արտագաղթի մասին: «Անհարմար է, երբ հայ կանայք փորձում են հաց վաստակել և պահել ընտանիքը: Մարտի 8-ի նախաշեմին բոլոր հայ կանանց կոչ եմ անում վերադառնալ ընտանիք և լինել իրենց ամուսինների կողքին: Հարկավոր է վերադառնալ այն հնարավորություններին, որոնք հայերն ունեին խորհրդային տարիներին»,-ընդգծել է նա:
Սարգսյանը կարևորում է նաև երկրի տնտեսական զարգացումը: Այս առումով նա ողջունում է Հայաստանի իշխանությունների որոշումը`Եվրասիական տնտեսական միոթյանն անդամակցելու համար, միաժամանակ ընդգծելով նաև ԵՄ հետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
«Մենք արժանապատիվ աշխատանք ենք առաջարկում ուրաքանչյուր քաղաքացուն, մատչելի և որակյալ կրթություն և բուժօգնություն, ապահով ծերություն, երջանիկ մանկություն, բնակարային ապահովում ընտրողների ձայների դիմաց: Եթե հաղթեն կոմունիստները, ուրեմն կհաղթի ժողովուրդը, քանի որ մենք դաշինքի մեջ ենք ժողովրդի հետ, որը փափագում է մեր կուսակցության երկայությունը խորհրդարանում»,-եզրափակել է նա:
Ըստ Gallup International Association-ի անցկացրած հարցման նախնական արդյունքների, Հայաստանի նոր խորհրդարան կանցնի 4-5 քաղաքական ուժ: Հարցման արդյունքների համաձայն, եթե ընտրություններն անցկացվեն վաղը, ապա ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ` 22.8%, «Ելք» դաշինք` 4.3%, ՀՅԴ` 3,9 %, «Ազատ դեմոկրատներ»` 3.4%, «Հայկական վերածնունդ»` 2.7%, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք` 2.6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք`1.8 % և ՀԿԿ` 1%: Ուշագրավ է, որ 14.1%-ը հրաժարվել է պատասխանել, թե ում ձայն կտա, ևս 17 % դժվարացել է պատասխանել: