Արմինֆո.Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետևում են ընտրությունների անցկացմանը՝ այն ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, և այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Այդ մասին ՀՀԿ կենտրոնական շտաբում հանդիպմանն ասել է
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀԿ մամուլի ծառայությունից, դեսպանը նշել է, որ այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են:
«Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան», - իր խոսքում ընգծել է դեսպան Ռ.Միլսը:
Հանդիպման ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է. «Հանրապետականը խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամաարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը և արդարությունը: Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»: