Արմինֆո.
«Ուկրաինան չի ճանաչում 2017թ. փետրվարի 20-ին Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված, այսպես կոչված, «սահմանադրական հանրաքվեն» և այն համարում է անօրինական»: Այդ ամսին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հանրաքվեն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և միջազգային իրավունքի խախտում է և իրավական հետևանքներ չունի: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կայանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության մեջ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ 2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։