Արմինֆո. Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույցի համաձայն՝ 2012-2016 թթ. Ադրբեջանի կողմից զենքի գնումները գերազանցել են Հայաստանի գնումները 20 անգամ
SIPRI փորձագետների համաձայն՝ Ադրբեջանը 4%-ով նույնպես ընդգրկվել է երկրների հնգյակում, որտեղ 2012-2016 թթ. ուղղվել է Ռուսաստանի սպառազինության արտահանման հիմնական ծավալը. Հնդկաստան (38%), Վիետնամ(11%), Չինաստան (11%) և Ալժիր (10%);
2012-16 թթ. աշխարհում զենքի խոշորագույն արտահանողներ են մնացել ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ համաշխարհային արտահանման մեջ 56% համատեղ մասնաբաժնով: Խոշոր մատակարարների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում 33%: Ամերիկացիների գլխավոր հաճախորդներ են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Թուրքիան: Ընդհանուր առմամբ անցած հինգ տարիներին Վաշինգտոնը սպառազինություն է մատակարարել առնվազն 100 երկրի:
Խոշորագույն արտահանողների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, որի մասնաբաժինը սպառազինությունների միջազգային արտահանման մեջ կազմել է 23%: Ռուսսատանի գլխավոր գործընկերները վերջին հինգ տարիներին Հնդկաստանը, Վիետնամը և Չինաստանն են: Ընդհանուր առմամբ 2012 -2016 թթ. Մոսկվան սպառազինություն է մատակարարել 50 պետության:
Խոշորագույն արտահանողների թվում երրորդ տեղը, SIPRI տվյալներով, զբաղեցնում է Չինաստանը (համաշխարհային արտահանման մեջ 6,2% մասնաբաժնով), հաջորդում են Ֆրանսիան (6%), հնգյակը եզրափակում է Գրամանիան (5,6%):