Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 6-ից սկսում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունումը: Գրացումը տեղի կունենա փետրվարի 16-ից մինչև 26-ը:
Սակայն, պետք է նշել, որ քաղաքական ուժրը դեռ հստակ չեն որոշել ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը, ինչպես նաև չեն պատրաստել համամասնական և վարկանիշային ցուցակները: ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: