Արմինֆո. Արցախցի զինծառայողների հակադիվերսիոն օպերացիայի արդյունքում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքել է պաշտոնական Բաքվի այն վարկածը, թե իր որդին զորացրվել է բանակից և հաշվառված չի եղել Ադրբեջանի ԶՈՒ–ում։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈւ կողմից փետրվարի 1-ին իրականացված դիվերսիոն գործողությունը, որ հակադիվերսիոն իպերացիայի արդյունքում հայկական ուժերին հաջողվել է գերեվարել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյն Զադեին, նշել է, որ Արցախում նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Ցանցում տարածված տեսանյութում Հուսեյնովան հաղորդել է, որ իր տղան իրոք, ավարտել է ծառայությունը բանակում, բայց 4 ամիս առաջ կրկին զորակոչվել է, և վերջին անգամ տանն է եղել հունվարի 31-ին:
Նրա խոսքով, երկուշաբթի գիշերը նրան զանգահարել են զորամասից և հայտնել, որ իր որդին զորամասում չէ։ Կինը չի հավատացել դրան, իսկ ավելի ուշ նրան տեղեկացրել են գերեվարման մասին` հղում անելով համացանցի հրապարակումներին։
Իսկ ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նշված անձը զորացրվել է կարգապահությունը խախտելու համար և երկրի զինված ուժերում ընդգրկված չէ։