Արմինֆո.Մոսկվան ձգտում է կազմակերպել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Տրենդը»:
Ադրբեջանի արտգործնախարարի ասելով, Բաքուն տվել է իր համաձայնությունն այդ հանդիպմանը: «Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայի բանակցությունների արդյունքները», - ասել է Մամեդյարովը` մեկնաբանելով հունվարի 24-ին ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ վերջին հանդիպումը, որի ընթացքում արտգործնախարարները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Ինչպես հաղորդել է Մամեդյարովը, փետրվարի 17-19-ը Մյունխենում կկայա անվտանգությանը նվիրված խորհրդաժողով, որի շրջանակում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտգործնախարարը, մենկաբանելով Ջաբրաիլի շրջանի Ջոջուղ-Մարջանլի գյուղի վերականգնմանը միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցը, հայտարարել է. «Ես չեմ կասկածում, որ մենք մեկ առ մեկ կազատագրենք բոլոր օկուպացված շրջանները»: