Արմինֆո. Տրանսատլանտյան կապերում և Եվրամիության ներսում կարելի է ակնկալել լուրջ տրանսֆորմացիաների, գտնում է « Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության Խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:
«Այսօր իրենց սպառել են թե եվրոպական ինտեգրման մոդելը, և թե տրանսատլանտյան կապերը, և չեմ կարծում, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալն ինչ-որ կերպ կթեթևացնի հարաբերությունների զարգացումը ԵՄ հետ: Թրամփին ոչ ոք չէր սպասում: Մինչ նրա գալը Բրյուսելը Եվրոպայի ներքին պրոբլեմների լուծման հարցերում հույսերը դնում էր Վաշինգտոնի վրա, սակայն, շատերի համար անսպասելի պարզվեց, Նահանգները մտադիր չեն դա անել»,-նշել է նա:
Ընդ որում, վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի նոր հիմքերով մերձեցումը բավականին լուրջ գործոն է, հաշվի առնելով ԵՄ-ից վերջինի դուրս գալու անխուսափելիությունը: Նրա գնահատակներով, Լոնդոնի վերադարձն անգլոսաքսոնական տանդեմին, միջազգային քաղաքականությունում իր նոր տեղը փնտրելուառումով, այսօր ավելի շատ հավանական է, քան մի քանի տարի առաջ:
Լուկյանովը եվրոպական վերջին միտումների լույսի ներքո նույնպես ակնկալում է Եվրոպայում այնպիսի ուժերի ամրապնդումը, որոնք ձգտում են վերականգել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ դա, նրա կանխատեսումներով, կարող է տեղի ունենալ 2017 թվականի վերջին, երբ Գերմանիայի ընտրություններից հետո կհստակեցվի քաղաքական իրավիճակը Եվրոպայում: Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, Բեռլինում կանցլերի փոփոխություն տեղի չի ունենա, հաշվի առնելով ընտրազանգվածի համակրանքը վայելով մեկ այլ քաղաքական գործչի բացակայության օբյեկտիվությունը, ինչպես նաև Անգելա Մերկելի կալիբրը:
«Ընդ որում, Մերկելն ստիպված կլինի ինչ-որ կերպ արձագանքել այլ կողմնորոշում ունեցող ուժերի ակտիվացմանը, ինչը թույլ կտա հույս ունենալ, որ Բեռլինի արտաքին քաղաքականության ռուսաստանյան վեկտորը կարող է փոփոխվել: Իսկ առայժմ Եվրոպան փորձում է ոչինչ չփոխել, քանի որ, պարզապես, դեռ վախենում է, սպասելով ամերիկյան արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը»,-եզրափակել է Լուկյանովը: