Արմինֆո.«Ելք» դաշինքի գործողություններն ուղղված կլինեն խաղաղ իշխաբափոխությանը Հայաստանում: Այս մասին հայտարարել է դաշինքի անդամ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հավելել է, որ այս դաշինքը որևէ քաղաքական ուժի միանալու համար չի ստեղծվել: «Ելքը» ձևավորվել է միավորման և հաղթանակի հասնելու համար, ինչն էլ կբերի լուրջ համակարգային փոփոխությունների»,-հավելել է նա: Ընդ որում, Մարությանը նկատել է, որ բազմաթիվ քաղաքական ուժեր հանդես են գալիս զանազան հայտարարություններով, բայց ոչ մեկը չի խոսում օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման, ազատության, իշխանության ճյուղերի միջև փոխադարձ վերահսկողության մեխանիզմների մասին: «Սրանք այն հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի նոր համակարգը: Հայ հասարակությունն սպասում է փոփոխությունների, և մենք կհասնենք դրան»,-գտնում է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, իշխանությունների կողմից քարոզվում են գաղափարներ, որ ընտրույթունների միջոցով անհնար է հասնել փոփոխությունների: «Վանաձորրի օրինակը ցույց տվեց,, որ դա հնարավոր է, այնտեղ մենք բավականություն ենք ստանում ընդդիմադիր ելույթներից, որոնց շարքերում են հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները»,-ընդգծել է նա: Մարուքյանը նաև քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրությունների և օգնել ՀՀԿ-ին ուղարկել ընդդիմադիր դաշտ:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել «Ելք» ընտրական դաշինքի ձևավորման, որին մասնակցում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Ի դեպ, առայժմ չեն ավարտվել դաշինքի բանակցությունները Գյումրու «Գալա» կուսակցության, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների հետ: