Արմինֆո. Համաշխարհային գլոբալիզացիոն մոդելի սրընթաց տրանսֆորմացիան նոր հնարավորություններ է բացում Եվրասիական տնտեսական միության առաջ, համոզված է է ԵվրԱզԷՍ երկրների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնակալումից սկսված այդ գործընթացը մեծ հեռանկարներ է պարունակում: ԱՄՆ-ում ոչ թե պարզապես հերթական անգամ փոխվեց նախագահը, կառավարող կուսակցությունը, այլ՝ սկսեց սկզբունքորեն նոր արտաքին քաղաքական գիծ ձևավորվել: Եթե ցանկանում եք, հայեցակարգ, որը ենթադրում է համաշխարհային կառավարման համակարգի անցում միաբևեռ համակարգից բազմաբևեռ համակարգի»,- նշել է նա:
Ամերիկյան արտաքին քաղաքականությունում նման միտումները, ըստ նրա, նոր հնարավորություններ և հորիզոններ է բացում եվրասիական ինտեգրացիոն նախագծերի համար, ինչի վկայությունը ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների դրական վերաբերմունքն է դիտվող գլոբալ միտումների նկատմամբ:
Քաղաքագետը գտնում է, որ նման միտումներն ռեալ շանս են մի շարք երկրների համար իրական ինքնիշխանություն ձեռքբերելու ճանապարհին, առաջին հերթին՝ տնտեսական: Լեպյոխինի խոսքով, տնտեսական զարգացման գլոբալիզացիոն մոդելն առաջին հերթին ենթադրում է վերջինիս մասնակիցների կողմից ինքնիշխանության անխուսափելի կորուստ, մինչդեռ եվրասիական ինտեգրման մոդելը ենթադրում է բացառապես դրա ամրապնդում: