


Արմինֆո.Որոշ նախարարությունների մարզեր տեղեփխումը կրկին Հայաստանի կառավարության օրակարգում է, դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, նախարարների կաբինետը 2017 թ. կրկին կանդրադառնա ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու թեմային: Տվյալ փուլում ուսումնասիրվում են տեղափոխման հետ կապված հնարավոր ծախսերի հարցերը: Նման հեռանկար է սպասվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Մշակույթի նախարարությանը և Գյուղատնտեսության նախարարությանը, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեին, պարզաբանել է Լոքյանը: Այց ցուցակին, հնարավոր է, միանան նաև մի շարք այլ նախարարություններ, նշել է նախարարը՝ ընդգծելով, որ գերատեսչությունների ցանկը դեռ վերջնականապես որոշված չէ: «Քննարկվող փաթեթի վերաբերյալ որոշում կընդունվի 2017 թ. ընթացքում»,- ասել է Լոքյանը:
Նշենք, որ հիշյալ հարցը կառավարության օրակարգում է գտնվում արդեն մի քանի տարի, սակայն գործադիր իշխանությունը չի կարողանում այս առնչությամբ ընդհանուր հայտարարի գալ:


