


Արմինֆո.«Միացյալ Հայաստանը», որը գլխավորում է ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի նախկին ղեկավար Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), աջակցում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր քաղաքական նախաձեռնությունները, ինչպես նաև այն ուժերին, որոնք մտադիր են միավորվել նրա շուրջ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է միավորման անդամ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա հաստատել է լուրերն այն մասին, որ Ներկայումս Օհանյանի շուրջ միավորման համար «Միացյալ Հայաստանից» բացի բանակցում են նաև «Ժառանգություն» և «Երրորդ հանրապետություն» (Վիկտոր Դալլաքյան), «Համամբում» (Վարդան Օսկանյան) և Արամ Սարգսյանի ՀԴԿ կուսակցությունները: «Բայց դա քաղաքական և հասարակական կազմակերպությունների ողջ ցանկը չէ, որոնք ներկայումս բանակցում են միավորման ուղղությամբ»,-հայտարարել է Արշակյանը, հավելելով, որ կարևոր չէ, թե ինչ ուժեր կմիավորվեն, կարևորն այն է, որ նրանք դա անում են փոփոխությունների նպատակով: Նա հերքել է նաև այն լուրերը, որ նոր միավորմանը հարում են Արցախի նախկին Պնախարար Սամվել Բաբայանը և ԱԱԾ նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանը: «Բայց սա դեռ ողջ ցանկը չէ, որքեր ցանկանում են մեզ հետ միավորվել»,-հավաստել է Արշակյանը, հավելելով, որ իրենք ակտիվորեն համագործակցում են նաև Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի «Արդարություն Հայաստանում» շարժման հետ:
Բայց նա չի բացել նոր ստեղծվող միավորման ֆինանսավորման աղբյուրները, միայն հերքելով ռուսաստանյան գործարար Անդրանիկ Նիկողոսյանի հավոնավարության մասինա տեղեկությունները: «Ինքը հաստատ, փող չունի»,-հավաստել է նախկին պատգամավորը, միաժամանակ ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ֆինանսավորել բլոկը, կարող են դա անել, քանի որ, ըստ Արշակյանի, «փողից հոտ չի գալիս»: «Մենք հաճույքով փող կվերցնենք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանից, բայց նրանց հանդեպ ոչ մի պարտավորությունե մեր վրա չենք վերցնի»,-հայտարարել է նա:



