


Արմինֆո.Հայաստանում ազատվելու համար գործող «հանցագործ» ռեժիմից, որը երկիրը տանում է ամայացման և խարխլելում պետականության հիմքերը, անհրաժեշտ է ստեդծել միասնական ճակատ, որի շուրջ պետք է միավորվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայությունը, թույլ չտալով ներկայիս իշխանությունների վերարտադրությունը 2017 թվականի ընտրությունների կեղծման միջոցով: Այս մասին «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարում հայտարարել է այդ կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը, ընդգծելով, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել թավշյա հեղափոխություն:
Նրա խոսքով, գործող ռեժիմի հետագա գտնվելն իշխանությունում - սպառնալիք է հայկական պետականությանը և կարող է բերել դրա կորուստին: «Եթե ներկայիս իշխանությունը չհեռանա, ապա դա կբերի հեղափոխական կատակլիզմների»,-հավաստել է Դալլաքյանը:
Նա ընդգծել է, որ իր կողմից գլխավորվող կուսակցությունը ներկայումս բանակցում է հակաիշխանական միասնական ճակատ ստեղծելու ուղղությամբ, միաժամանակ ձեռնպահ մնալով նշել, թե որ ուժերի հետ:
Ըստ շրջանառվող լորերի, ներկայումս «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումը», «Ժառանգությունը» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր են համատեղ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցություններին մտադիր է միանալ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին սատարելու մասին արդեն հայտարարել է Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը: Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր դաշինքը ֆինանսավորելու են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը և Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը:



