Արմինֆո. ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ է պահանջել
ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորված Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանի, Դավիթ Գյուրջյանի և Վահե Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:
«Սասնա ծռերե խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, եւ գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերեւիե հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 եւ C2 մասնահատում է կատարվել եւ պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։
Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Նրան մի քանի օր շարունակ բուժօգնություն եւ դեղորայք չէր տրամադրվել, իսկ շտապօգնություն կանչվել էր միայն երբ նրա վիճակը ծայրահեղ սրվել էր եւ միայն իր խցակիցների բողոքների արդյունքում:
Համապատասխան միջոնրդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 ՙ 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը եւ առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե՝ ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը եւ պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր եւ այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, եւ արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշենե ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը եւ դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին եւ ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ: