Արմինֆո. Այսպես կոչված, Բրյուսելի գործընկերությունը, որի հետևում կանգնած է Վաշինգտոնը, Հարավային Կովկասի երկրների հետ կշարունակի «միակողմանի խաղ» մնալ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է ահյտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
«Ի հեճուկս Եվրամիության ինտեգրացիոն մոդելի ճգնաժամի, ինչն անմիջականորեն անդրադառնում է գործընկերների հետ վերջինիս ընթացիկ փոխգործակցության վրա, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում՝ Բրյուսելը ձգտում է պահպանել և ընդլայնել իր ազդեցությունը Կովկասի վրա՝ առանձին լոկալ նախագծերի և, այսպես կոչված, «տեղական բարեփոխումների ծրագրերի» միջոցով»,- նշել է նա:
Ըստ նրա, Ռուսաստանն իր հերթին Հարավային Կովկասի երկրների նկատմամբ իրականացնում է արտաքին քաղաքական գիծ՝ առավելագույնս հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ բոլոր խաղացողների կարծիքները: Մինչդեռ եվրոպական կառույցները, ձգտելով նախկին ԽՍՀՄ տարածությունում քաղաքական և տնտեսական էքսպանսայի, ռեսուրսների և կառուցողական գաղափարների դեֆիցիտից բացի, ավելի շատ ստիպված կլինեն փոխգործակցել Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի և Իրանի հետ:
Արեշևի կարծիքով, ժողովրդավարական արժեքների տարածման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի տակ արտաքին կառավարման տարրեր պահանջելով անկախ պետություններից՝ անձանց սահմանափակ շրջանակի մարող ֆինանսական օգնության փոխարեն, ԵՄ-ն արդեն ի վիճակի չէ իրականում լուրջ մոտիվացիա առաջարկել իր գործընկերներին:
Ըստ նրա, Երևանում և Բաքվում, և որոշ չափով Թբիլիսիում Եվրոպայից չափից ավելի սպասումներն աստիճանաբար ի չիք են դառնում: Այս առումով Եվրամիության և վերջինիս առանցքային խաղացողների հակառուսական ուղեգծի շարունակումը բացասաբար կանդրադառնա Կովկասյան տարածաշրջանում վերջիններիս դիրքերի վրա: