Արմինֆո.Դեկտեմբերի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սարավան-«Զանգեր», Արտենի-Թալին-Մաստարա, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Դիլիջան քաղաքներում, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է: Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: