Արմինֆո. Ռեքս Թիլերսոնի նշանակումն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում վկայում է Ռուսաստանի հետ սուր անկյունները մեղմացնելու Դոնլադ Թրամփի ցանկության մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային խնդիրների գծով վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնի հետ աշխատելու Մոսկվայի պատրաստակամության մասին, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրափը որոշել է պետքարտուղար նշանակել: «Կարծում եմ, որ թե նախագահ Թրամփը, թե ապագա պետքարտուղարը պրագմատիկ մարդիկ են, և այդ պրագմատիզմը լավ հիմք կհանդիսանա փոխշահավետ համագործակցության համար»,- հայտարարել է Լավրովը:
«Կարծում եմ՝ այդ նշանակման մասին որոշումը կարելի է մեկնաբանել որպես Սպիտակ տան՝ Կրեմլին ուղղված ռևերանս: Կարող եմ ասել, որ Դոնալդ Թրամփի Ամերիկան և Բարաք Օբամայի Ամերիկան խիստ տարբերվում են, ինչն ակնհայտորեն երևում է ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին իսկ քայլերից: Առաջին հերթին այդ մասին է վկայում դեմոկրատների արձագանքը, ովքեր արդեն հասցրել է մեղադրել Թրամփին «պուտինամետ նշանակման» համար»,- նշել է Հացպանյանը:
Ըստ նրա, առաջիկա տարիներին պետք է սպասել սիոնիստական շրջանակների և, համապատասխանաբար, Իսրայելի ազդեցության թուլացում ամերիկյան արտաքին քաղաքականությունում: Սակայն, հաշվի առնելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի կադրերի 80-90%-ը կազմում են էթնիկ հրեաներ, ԱՄՆ քաղաքականության կտրուկ շրջադարձ, կարծում եմ, չի լինի: