
Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» այսօր «Համատեղ քաղաքական գործունեության» մասին հուշագիր են ստորագրել
««Լուսավոր Հայաստանե կուսակցությունը, «Հանրապետությունե կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությունը՝
hավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրադավարական զարգացման առաջնահերթությունից,
ականջալուր լինելով հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստանե կուսակցությունը, «Հանրապետությունե կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությունը՝
ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով: բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։
ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ ու կայուն զարգացումը»,- ասված է հուշագրում:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններում դաշինքի սպասումներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ քվեարկության արդյունքում իրենք ակնկալում են ստանալ 50+1% կամ 50+2% ձայն: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր հերթին հայտարարել է. «Մենք համախմբվել են հաղթելու համար, մենք լավ ներուժ ունենք, մեր անցյալը մաքուր է, և մեր թիմում ընդգրկված են կայացած քաղաքական գործիչները, և դա մեր առավելությունն է մնացածի հանդեպ: Եվ ես համոզված եմ, որ հաշվի առնելով դա՝ մեր արդյունքները շոշափելի կլինեն»:
Անդրադառնալով դաշինքի ֆինանսական ռեսուրսներին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցութան Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրն» իրենց ֆինանսները ձևավորում են դրամահավաքության միջոցով: «Օրինակ՝ այսօր երեկոյան տեղի կունենա հերթական դրամահավաքը: Վստահ եմ, որ այդ հարցում մեզ կաջակցեն նաև գործարարները»,- հավաստիացրել է Մարուքյանը: