Արմինֆո.Աևելքի և Արևմուտքի միջև տոնը նախորդ տարիներին ավելի կոշտացել է, իսկ խաղաղության հիմքերը եվրոպայում խարխլվել են: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը` Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի բացումից առաջ:
Ընդ որում, նա ընդգծել է ԵԱՀԿ անփոխարինելի դերը Եվրոպայում խաղաղության ամրապնդման գործում: Շտայնմայերը հատուկ ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի արևելքում ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը:
«Ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սրումը ցույց տվեց, թե որքան փխրուն է խաղաղության ճարտարապետությունը եվրոպական տարածքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է վտանգավոր, և անհրաժեշտ է բանակցություններ վարել` դրա կարգավորմանը հասնելու համար», - նշել է ԳԴՀ արտգործնախարարը:
Նա, միևնույն ժամանակ, կոչ է արել ավելացնել ջանքերը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման համար: «ԵԱՀԿ-ն անբասիր աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Որոշ դեպքերում ԵԱՀԿ, նույնիսկ, թույլ չի տվել այդ հակամարտությունների վերաճումը պատերազմի վիճակի», - ամփոփել է Շտայնմայերը: