


Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի զինյալ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Շենքերի և փոխադրամիջոցների զավթման, զենքի և զինամթերքի ապօրինի պահման և կիրառման համար մեղադրանքից զատ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (սպանություն):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի գլխավոր դատախազությունում, մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հոդվածների լրացման վերաբերյալ որոշում է կայացրել նոյեմբերի 10-ին` ստացված ապացույցների հիման վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Ուշագրավ է որ, ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հուլիսյան դեպքերի ժամանակ դիպուկահարի կողմից ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ նյութի տակ հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ հուլիսին «Սասնա ծռերի» կողմցի ՊՊԾ գնդի տարածքի գրավմանն առնչվող իրադարձությունների ընթացքում զոհվել էր 3 իրավապահ, ևս 6-ը վիրավորում էին ստացել: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել էին նաև խմբի մասնկիցներից շատերը: Գործով անցնում է խմբի 31 մասնակից: Եվս տասնյակ անձինքն գործով անցնում են որպես աջակից:



