Արմինֆո. Հայաստանն ակտիվ աշխատանք է տանում Իրանի և Վրաստանի հետ ամենատարբեր ուղղությունների նոր նախագծերի իրագործման ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ Իրանի և Վրաստանի հետ գաղտնի պայմանավորվածություն կա աշխատել և շատ բան իրագործել, իսկ այդ ամենի մասին քիչ խոսել, ինչի առնչությամբ աշխատանքի մեծ մասը մնում է ստվերում: Ընդ որում, փոխնախարարը հաղորդել է, որ բանակցություններ են վարվում տարանցիկ ուղղությունների բացման շուրջ, որոնք Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով կկապեն եվրոպական և ասիական երկների հետ:
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղուն, ապա այստեղ հարցն առնչվում է նոր ֆինանսական ռեսուրսների հայթայթմանը: «Իրանը պատրաստ է ֆինանսավորել երկաթուղու իր տեղամասի շինարարությունը, մնում է հայկական տեղամասի ֆինանսավորման հարցը: Դժբախտաբար, Իրանը չի կարող ստանձնել նաև հայկական տեղամասի ֆինանսավորումը, քանի որ պատժամիջոցնների վերացումց հետո ինքն էլ մեծ ֆինանսական ներարկումների կարիք ունի իր տնտեսությունում», - բացատել է Քոչարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու հաջողությամբ առաջ է ընթանում Իրան-Ադրբեջան Ե/ու կառուցման նախագիծը, Քոչարյանը հավաստիացրել է, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն իր վրա է վերցրել ողջ նախագծի ֆինանսավորումը:
Քոչարյանը նաև հաղորդել է, որ մինչև տարեվերջ կկառուցվի Վրաստան-Հայաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը, իսկ մինչև 2017 թվի վրեջը` Հայաստան-Իրան գիծը: Քոչարյանի հավաստմամբ, Հայաստանն էլեկտրաէներգիա կտրամադրի Իրանին, իսկ Իրանն իր հերթին` Իրաքին: Այսինքն, Հայաստանն Իրանի միջոցով էլեկտրաէնրեգիա կարտահանի Իրաք:
2014 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրին: Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, երկաթգծի երկարությունը կկազմի 300կմ: Այն կունենա 19.4 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջ և 102,3 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։ Ենթադրվում է, որ երկաթուղով Գագարին կայարանից (Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։ Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը: Նախագծի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորելու ծրագրի 60%-ը: