Արմինֆո. 2017 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 19,91 մլրդ դրամ տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանը, որոնք կուղղվեն կառույցի պահպանման ծախսերին: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ ԱԱԾ-ին ուղղվող միջոցները կրճատվել են 98 մլն-ով: Նա հետաքրքրվել է, թե արդյոք դա բացասաբար կազդի կառույցի աշխատանքի վրա, սակայն ԱԱԾ պետի տեղակալը փարատել է այդ մտավախությունները:
Մնացած բոլոր հարցերին Հակոբյանը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել` պատճառաբանելով ԱԱԾ գործունեության գաղտնիությամբ: Նա խորհուրդ է տվել պատգամավորներին գրավոր հարցումներ ուղղել և անհրաժեշտ տեղակատվություն ստանալ գրավոր տեսքով: Դա բարկացրել է
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ով ԱԱԾ պետի տեղակալից պահանջել է կառույցի գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել: «Այն ամենը, ինչ կախված է բյուջեի հետ, պետք է թափանցիկ լինի»,- նշել է նա: