Արմինֆո. Դեպի Անկարա և Բաքու Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հեռանկարները չնչին են թվում: Կամ էլ դրա համար կպահանջվեն ֆորսմաժորային հանգամանքներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինի Ստամբուլ այցը պատասխան էր օգոսստոսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետերբուրգյան ուղևորությանը: Հանդիպմանը լրացուցիչ հետաքրքրություն հաղորդեց նաև դրան Ադրբեջանի նախագահի մասնակցությունը, որը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և Ռուսաստանի կարևոր գործընկերը: Որպես կանոն, նման հանդիպումներից հետո հայտնվում են ենթադրություններ Մերձավոր արևելքում և Անդրկովկասում նոր կոնֆիգուրացիաների ձևավորման վերաբերյալ: Բնական է, որ Ռուսաստանի պաշտոնական անձանց ամեն մի այց Թուրքիա և Ադրբեջան , ինչպես նաև տնտեսության և անվտանգության հարցերի համատեղ քննարկումները մեծ հետաքրքրություն են հրահրում Երևանում», - նշել է նա:
Ղարաբաղյան հակամարտության ապրիլյան սրումից և «Սասնա Ծռեր» խմբավորման շուրջ հուլիսյան իրադարձություններից հետո, վերլուծաբանի գնահատմամբ, նման ուշադրությունը կրկնակի արդարացված է, հատկապես` «Լավրովի ծրագրի» և Ռուսաստանի քաղաքականության դեպի «թյուրքական աշխարհ» վերակողմնորոշման մասին երկրում շրջանառվող լուրերի ֆոնին: Մարկեդոնովի կարծիքով, այդ ամենը հիմնավորվում է Հայաստանի ռուսամետ արտաքին քաղաղքական վեկտորի հակառակորդների կողմից` Ադրբեջանի տեսակետը պաշտպանող լրատվամիջոցների և հրապարակախոսների հետ միասին:
Իրականում, Ռուսաստանի կտրուկ վերակողմնորոշման հնարավորությունը վերլուծաբանին խնդրահարույց է թվում, հատկապես, հաշվի առնելով նման միտումների բացակայությունը ռուսական դիվանագիտության ավանդույթներում, որը նախընտրում է ստատուս –քվոն և ռեակտիվ վարքագիծը: ՌԴ կոշտ պատասխանները, նրա գնահատմամբ, հնչում են, բացառապես, Մոսկվայի համար շահավետ հաշվեկշռի խախտման դեպքում. Միխայիլ Սահակաշիլին Վրաստանում, արտաքին միջամտությունը Մերձավոր արևլքում, «երկրորդ Մայդանը» Կիևում:
Հայ-ռուսական հարաբերությունները վերլուծաբանը բնորոշել է որպես ասիմետրիկ դաշնակիցների հարաբերություններ: Սակայն, ընդսմին, հարկավոր է հաշվի առնել նաև ոչ մեծ Հայաստանի բացասական արձագանքը, որը բազմաթիվ համայնքներ և լոբբիստական կառույցներ ունի ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Մարկեդոնովը պակաս կարևոր չի համարում նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ ամբողջականության վրա անուղղակի կամ ուղղակի ազդելու Երևանի հնարավորությունը, հաշվի առնելով, որ Մոսկվայի մյուս առաջատար գործընկերները կարող են միանգամայն որոշակի ընկալել Հայաստանի շրջադարձը: «Կարծում եմ, հազիվ թե, Մոսկվայում դա չեն հասկանում, համենայն դեպս, առայժմ այդ թեզիսը հերքող նշաններ չեն նշմարվում», - նշել է նա:
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները Սև և Կասպից ծովերից մինչև Միջերկրական ծով չափազանց կարևոր են: Սակայն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կառուցողական հարաբերությունները հարկավոր է զարգացնել, չխախտելով մյուս դրական ձեռքբերումները, գործելով ռացիոնալ, գործնականորեն և ընտրողաբար, ողջ գործը չհանգեցնելով «եվրասիական եղբայրության» և «ավանդական արժեքների», - ամփոփել է վերլուծաբանը: