
Արմինֆո.Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին մեղադրում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության համար:
Քաղաքական գործիչը կարծում է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Մարուքյանի եւ նրա թեկնածուի պարտությունը բումերանգի էֆեկտի արդյունք է: Դալլաքյանը պնդում է, որ 2012 թվականի ընտրություներում, Մարուքյանը, չնայած այն հանգամանքին, որ հանդես էր գալիս որպես անկուսակցական թեկնածու, վայելում էր Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի աջակցությունը, քանի որ առաջադրվել էր հանրապետականնեի կողմից: «Սարգսյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հաղորդել է, որ հանդիպել է «լուսավոր» հանցագործի հետ, հետեւաբար, հասկացրել է, որ անձամբ է նրան առաջ մղում», - հայտարարլ է նա, հավելելով, որ Մարուքյանը փաստաթղթեր է կեղծել եւ պատգամավոր առաջադրվելու իրավունք չի ունեցել: «Նա չի հետեւել այն օրենքին, որի համաձայն, պատգաամավորության թեկնածուն պետք է 5 տարի անընդմեջ ապրի Հայաստանում, քանի որ Մարուքյանը մեկ տարի եւ 17 օր գտնվել է ԱՄՆ-ում (2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի մարտի 30-ը)», – նշել է նա:
Դալլաքյանը նաեւ հայտարարել է, թե իր քաղաքական գործունեության ամենամեծ սխալներից մեկը Սերժ Սարգսյանի հետ համագործակցւթյունն է եւ ՀՀԿ-ին անդամակցումը: «Բայց, երբ նախագահն առաջարկում է «միասին ճանապարհ անցնել», ինչը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ աշխատել ի բարօրություն երկրի, դժվար է մերժել», - ընդգծել է նա: Ընդ որում, քաղաքական գործիչը հավելել է, որ չի հրաժարվում իր այն հայտարարություններից, որ Սերժ Սարգսյանը խաղացող է եւ Մոնտե Կառլոյի խաղատանը նրա խաղադրույքներն սկսվում են 50 հազար դոլարից: «Ես հաստատում եմ ավելի վաղ արված իր բոլոր հայտարարությունները», - ընդգծել է նա, վկայակոչելով նախագահի խոսքերը. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:
Հիշեցնենք, որ 2007 թվականին ընդդիմության դիրքերից հանդես եկող անկուսակցական Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վանաձորից: Սակայն 2012 թվականին, այն բանից հետո, երբ անդամագրվեց ՀՀԿ-ին, ընտրոթյուններում պարտություն կրեց այն ժամանակ անկուսակցական Էդմոն Մարուքյանից: Այն ժամանակվանից ի վեր նա զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ Ազգային ժողովում պետության ղեկավարի ներկայացուցչի պաշտոնները: