


Արմինֆո. ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը հավաստում է, որ Վանաձորի Ավագանու խորհրդի ԲՀԿ-ից անդամները քվեարկել են ՙԼուսավոր Հայաստանից՚ թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին:
Ավելին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է, որ կուսակցությունը կարող է ապացույցներ ներկայացնել: Այն հարցին, թե ինչ ապացույցների մասին է խոսքը, Էնֆիաջյանը հայտարարել է, որ ՙԼուսավոր Հայաստանի՚ ներկայացուցիչը տեսել է, թե ինչպես են քվեարկել ՙբարգավաճները՚: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ ՙԼուսավոր Հայաստանը՚ նույնպես պետք է քննարկի որոշ հարցեր կուսակցության ներսում: ՙՔվերակությունը վերածվել է սակարկության. ոմանք վաճառեցին վանաձորցիների վստահությունը և հույսը՚,- ընդգծել է նա՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն պահել է իր խոստումը:
Քաղաքական գործիչը գտնում է նաև, որ պետք էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի անհրաժեշտություն չառաջանար ապացուցելու, թե ով ում օգտին է քվեարկել: Մասնավորապես, նրա կարծիքով, կարելի էր պնդել քվեարկության ժամանակ հեռախոս ունենալը կամ քվեաթերթիկների նշման հատուկ մեթոդ մտածել: ՙՀետաքրքիր է, որ որոշ դեպքերում քվեարկության նկատմամբ վերահսկողության հնարամիտ մեթոդներ են մտածվում, իսկ այս անգամ ընտրական հանձնաժողովը հաստատեց երկաթյա կանոններ՚,- նշել է նա:
Նշենք, որ չնայած ընդդիմադիր ուժերի համախմբմանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում 19 ձայնով հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» հուշագիր էին ստորագրել Վանաձորում համագործակցության շուրջ: Ստորագրված փաստաթղթի համաձայն, վերը նշված կուսակցությունները Վանաձորի ավագանու խորհրդի առաջին նիստում պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3: Այդ դեպքում ՀՀԿ-ն փոքրամասնություն կկազմեր:



