


Արմինֆո. Չնայած ընդդիմադիր ուժերի համախմբմանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում 19 ձայնով հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար և ՙՀայկական վերածնունդ՚ կուսակցության վարչության անդամ Հեղինե Բիշարյանը համոզմունքն է հայտնել, որ իր կուսակիցները քվեարկել են ՙԼուսավոր Հայաստանից՚ թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին: Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր խախտել են պայմանավորվածությունը, բարոյազուրկ անձինք են:
ՙԲարգավաճ Հայաստանի՚ անդամ Արմեն Ավետիսյանն իր հերթին հավաստիացրել է, որ իր կուսակիցները քվեարկել են Մարուքյանի օգտին: Ըստ որում, նա նշել է, որ ԲՀԿ-ն կարող է ապացուցել այդ փաստը: ՙԼուսավոր Հայաստանի՚ առաջնորդը նշել է, որ քաղաքի Ավագանու խորհրդում առաջիկա քվեարկությունների ընթացքում պարզ կդառնա, թե ով է խախտել պայմանավորվածությունը: Ըստ որում, նա ավելացրել է, որ իր կողմնակիցները մշտապես ճնշման են ենթարկվել: ՙԴեռ հարց է՝ ուժի մեջ կմնան այդ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ՚,- ընդգծել է նա: Միաժամանակ նա հայտարարել է, որ չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և մեղադրել որևէ ուժի:
Իսկ հաղթած Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ չգիտի, թե ով է խախտել պայմանավորվածությունը և քվեարկել իր օգտին: Նա նաև հերքել է հայտարարությունները, որ ընդդիմությունը ճնշման է ենթարկվել:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» հուշագիր էին ստորագրել Վանաձորում համագործակցության շուրջ: Ստորագրված փաստաթղթի համաձայն, վերը նշված կուսակցությունները Վանաձորի ավագանու խորհրդի առաջին նիստում պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3: Այդ դեպքում ՀՀԿ-ն փոքրամասնություն կկազմեր:



