


Արմինֆո.Գերմանիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայիլ Կինդսգրաբը:
«Հասկանում ենք, որ առկա իրավիճակում ստատուս-քվոն անընդունելի է: Մենք մշտապես շփման մեջ ենք կողմերի հետ և ձգտում ենք նրանց ներգրավել նպատակասլաց բանակցություններում, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հակամարտությունը նորից չբռնկվի և կարգավորվի», - հայտարարել է դիվանագետը:


