Արմինֆո. Քանի դեռ Հայաստանն ու Արցախը չեն լուծել մյուս վեկտորների խնդիրները, մեզ թույլ չեն տա հարցերը լուծել Ադրբեջանի հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կոնտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորփձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Նման պնդման հաստատումն են Բաքվի նախաձեռնած ապրիլյան արկածախնդրության արդյունքները: Այնպես է ստացվել, որ վերապրելով և վերաաղալով բոլշևիզմը, մենք, պարզապես, պարտավոր ենք հաղթահարել պոստ-բոլշևիզմի ֆարսը: Եվ հենց պոստբոլշևիզմի նողկալիությունը միայն ապրիլին մեզ համար 100 մարտիկի կյանք արժեցավ: Սակայն այլընտրանք չկա, հարկավոր է այդ հարցը լուծել, հատկապես, հաշվի առնելով, որ զինվորների նոր սերնդի համար դա անհամեմատ ավելի հեշտ է, քան հաղթական արցախյան բանակի ակունքներում կանգած սերնդի համար», - նշել է նա:
Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այդ սերունդը չպետք է կենտրոնանա արցախյան կամ տավուշյան ուղղությունների վրա, այլ պետք է նայի Հայաստանի և Արցախի շուրջ խնդիրներին շատ ավելի լայնորեն: Արզյումանյանը համոզված է, որ այսօր հարկ չկա ևս մեկ հնարավորություն ակնկալել Հայկական լեռնաշխարհի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններում խնդիրների վերջնական լուծման համար:
«Մեր առջև ծառացած են այլ, ավելի ծավալուն մարտահրավերներ: Սակայն մենք էլ այսօր ավելի հզոր ենք, քան 90-ականների սկզբին: Ուստի պարտավոր ենք դրանք հաղթահարել: Պարտավոր ենք, չնայած մեզ շրջապատող հայ իրականության ողջ այլանդակությանը, որը, այդուհնադերձ, ի զրոու չէ շոշափել և լուրջ ազդեցություն գործել հայկական կյանքի խորքերի վրա», - ամփոփել է Արզումանյանը: