Արմինֆո.Հայաստանի տարածքում շուրջ 1300 ՌԴ քաղաքացի է մասնակցել Պետդումայի ընտրություններին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Պյոտր Շչուկինը, ընտրություններն ընթացել են օրենքին համապատասխան, մասնակցությունը եղել է բավականին բարձր: Նրա ասելով, նախնական տվյալների համաձայն, առաջատարը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 821 տնտրող, երկրորդ տեղում է ՌԴԿԿ-ն է, որն ստացել է 101 ձայն, երրորդ ըեղում է ՌԼԴԿ` 89 ձայն:
«Ինչպես հայտնի է, Հայաստանն ամրագրված Նիժգորոդի ընտրատարածքին, և ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, մեծամասնական ընտրակագով թեկնածունեիր շրջանում առաջատարը «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Վլալդիմիր Պանովը», - տեղեկացրել է Շչուկինը:
Նախօրեին Ռուսաստանում յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է ընտրողների 54,16%-ը: