Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը ստուգում է այսօր գիշերը Իտալիայում տեղի ոնեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիների առկայությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 06.08-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:Կա 14 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ: