Արմինֆո. Ճգնաժամի պայմաններում հեռահաղորդակցության շուկան շարժական և ֆիքսված կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի կրճատման հետևանքով և Ինտերնետ-ծառայությունների բարձր պահանջվածության ֆոնի վրա կորցրեց եկամուտների 10-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ-Պյատախինը:
Այսպես, նրա խոսքով, անցյալ տարի Beeline-ի եկամուտները նվազեցին 8, մինչև 53.1 մլրդ.դրամ, ինչը, մեծ հաշվով, պայմանավորված էր ֆիքսված կապի հասույթի 13 նվազումով, մինչև 27.6 մլրդ.դրամ, մինչդեռ շարժական կապի ծառայությունների եկամուտները կրճատվեցին 4, մինչև 23.7 մլրդ.դրամ:
Այդ միտումների պատճառով էլ, նշել է Ա.Պյատախինը, ընկերությունը կշարունակի իր բաժանորդներին ապահովել նոր ու հետաքրքիր առաջարկներով և պրոդուկտներով: Այդ համատեքստում սեպտեմբերի 1-ին Beeline-ը կհայտարարի իր CDMA ցանցի կոմերցիոն գործարկման մասին, ինչն արագ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը: «Այստեղ կարևոր է նշել, որ մենք առաջինն ենք, ով իրականացնում է այդ ցանցի գործարկումը, ընդ որում, ոչ միայն հանրապետության մասշտաբով, այլ նաև «ՎիմպելԿոմ» խմբի շրջանակներում»,-ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ, ընկերությունն ակտիվորեն աշխատում է նոր, կոնվերգենտային պրոդուկտի ուղղությամբ, ֆիքսված բաժանորդներին շահավետ պայմաններով որակյալ IPTV ծառայություն տրամադրելու համար: «Տվյալ փուլում մենք թեստավորում ենք նոր պրոդուկտը, և այդ խնդրի շրջանակներում համագործակցում բազմաթիվ գործընկերների հետ, հաճախորդի համար լավագույն լուծումը գտնելու նպատակով»,-նշել է Ա.Պյատախինը: Նրա խոսքով, կոնվերգենտ ծառայությունները թույլ են տալիս ճգնաժամային պայմաններում մրցունակ լինել Հայաստանի շուկայում: Որպես օրինակ գլխավոր տնօրենը նշել է «ՆԵՈ» սակագնային պլանը, որը 30 կրճատում է հաճախորդների ծախսերը: «Սա հենց այն կոնվերգենտ առաջարկն է, որը բերում է եկամուտ և հաճախորդների լրացուցյիչ բազա»,-ընդգծել է նա:
Ա.Պյատախինը նշել է նաև, որ անցյալ տարի ընկերության բաժանորդների թիվն ավելացել է 80 հազարով, կամ ավելի քան 11: Շուկան Beeline-ին պարտադրում է շարժվել դեպի թվային տրանսֆորմացիա, իսկ այդ անցման համար ընկերությունն ունի ընդամենը 2 տարի, նշել է նա: Լինելով ճգնաժամի ճնմշման ներքո, ընկերության, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել նախահարկային զուտ շահույթը – EBIDA ցուցանիշը, որը 2015 թվականին հասավ 18.9 մլրդ.դրամի, տարեկան 1 աճով, իսկ EBIDA margin-ը ֆինանսական տարում 32-ից աճեց մինչև 36: «Իրականում, Beeline-ի համար սա հպարտանալու մեծ առիթ է»,-նշել է նա:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: