


Էրեբունիի շրջանի ոստիկանության եւ ՊՊԾ գնդի զավթված շենքի մոտ են եկել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես լրագրողներին հայտարարել է Փոստանջյանը, ինքը լիովին պաշտպանում է ՊՊԾ շենքը գրաված ընդդիմադիրների իշխանափոխության անհրաժեշտության եւ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու վերաբերյալ պահանջները:
Այդուհանդերձ, ընդգծել է նա, իրենց առաքելությունն իրավիճակի դրական զարգացմանն աջակցելն է: Սակայն Ոստիկանւոթյունը ընդդիմադիրներին թույլ չի տվել մուտք գործել ՊՊԾ գնդի զավթված տարածք: ՊՊԾ շենքի մոտ ոստիկանները բերման են ենթարկել եւս մեկ քաղաքացու՝ առանց պատճառը բացատրելու:



