Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026 20:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում

Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում

Արմինֆո. Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում։

 

«Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, Հայաստանի դատավորների միությունը հարկ է համարում համառոտ ու նախնական անդրադարձ կատարել նախագծի բացառապես այդ դրույթներին։

 

Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Վերագնահատման հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։ Հարկ է ընդգծել, որ հետագա բողոքարկման որևէ մեխանիզմ, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, բնավ չի կարող չեզոքացնել նման կառուցակարգով դատավորների անփոփոխելիության և անկախության հիմնարար երաշխիքներին հասցվող սպառնալիքը։ Դատավորների պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների պահպանումը չի կարող փոխարինվել դրանց հնարավոր խախտումից հետո դատական պաշտպանության միջոցների նախատեսմամբ։ Նախագծի 58-րդ հոդվածով էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահվում է Ազգային ժողովին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է միայն դատավոր անդամների թեկնածուների ներկայացումը։

 

Նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել. որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։

 

Դատավորների միությունն ընդգծում է, որ դատավորների անկախության համար վտանգ է ներկայացնում ոչ միայն այդպիսի կարգավորումների հնարավոր ընդունումը, այլև գործող դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության երաշխիքները կասկածի տակ դնող նախաձեռնությունների առաջ քաշումն ու պաշտոնական շրջանառությունը պետական բարձրագույն մակարդակով։ Նման նախաձեռնություններն արդեն իսկ ինքնին կարող են ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։

 

Այդ պահանջները, մասնավորապես, ներառում են դատավորների անկախության հետևյալ հիմնարար երաշխիքները՝

Անփոփոխելիություն. պատշաճ կարգով նշանակված ու պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման սահմանադրական երաշխիքները վաղաժամ կարող են սահմանափակվել բացառապես քրեական կամ կարգապահական խախտումների առկայության դեպքում, այլ ոչ թե գործող դատավորների կարգավիճակի համատարած, զանգվածային վերանայման կամ սահմանադրական բարեփոխումների քաղաքական նպատակահարմարության պատճառաբանությամբ։

 

Անկախ դատարան և արդյունավետ դատական պաշտպանություն. գործող դատավորների պաշտոնավարման երաշխիքները ժամանակավոր կարգավիճակով փոխարինելը և նրանց լիազորությունների շարունակականությունը վերագնահատման արդյունքներից կախվածության մեջ դնելը լուրջ և օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ են առաջացնում դատական իշխանության անկախության՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված պահանջների պահպանման առումով։ Նման ընթացակարգերը, հատկապես արդյունավետ և լիարժեք դատական վերահսկողության բացակայության պայմաններում, կարող են անհամատեղելի լինել ՄԻԵԴ նախադեպային իրավունքից բխող երաշխիքների հետ։

 

Դատական ինքնակառավարում. եվրոպական չափանիշների համաձայն՝ դատական խորհուրդների անդամների առնվազն կեսը պետք է լինեն իրենց գործընկերների՝ դատավորների կողմից ընտրված դատավորներ։ Ավելին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) միանշանակ անընդունելի է համարել դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանի կողմից։ Հետևաբար, Դատավորների ընդհանուր ժողովին միայն թեկնածուներ ներկայացնելու իրավասություն վերապահելը, իսկ նրանց ընտրությունը Ազգային ժողովի լիազորությանը հանձնելը չի համապատասխանում դատական անկախության եվրոպական չափանիշներին և վտանգում է դատական իշխանության ինքնակառավարման անկախությունը։

Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը։

 

Միջազգային փորձը ևս հաստատում է դա. Վենետիկի հանձնաժողովը մերժել է բոլոր գործող դատավորների լիազորությունների դադարեցումը (Ուկրաինա, 2015 թ.), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը սահմանադրական բարեփոխման շրջանակում բոլոր դատավորների պաշտոնավարման դադարեցումը գնահատել է որպես անփոփոխելիության խախտում (Սերբիա, 2010 թ.), Հայաստանում 2019 թվականին Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել է, որ բոլոր գործող դատավորների վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար», իսկ Դատավորների միջազգային միությունը խոր մտահոգություն է հայտնել Մեքսիկայի դատական բարեփոխման առնչությամբ (2024 թ.)։ Օրինակները բազմաթիվ են։

 

Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ։

Միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի՝

1․հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից

2․իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները և կանխելու նրանց կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները։

 

Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը։

Միությունը շեշտում է նաև, որ սույն հայտարարությունը նախնական բնույթ է կրում և չի սպառում նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ իրավական գնահատականներն ու առարկությունները։

 

Վերջապես, դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը», - ասվում է Հայաստանի դատավորների միության հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Փորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինըՓորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը
Հայաստանն ու Գերմանիան քննարկեցին   համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումներըՀայաստանն ու Գերմանիան քննարկեցին համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումները
Հայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիանՀայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան
Հայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմՀայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունըԱվարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունը
Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքըԱրմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքը
Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանությանԻդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության
Հայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ումՀայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ում
«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը
Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտումՀայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտում
Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան
Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՄհեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՆԳ նախարար․ Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն 2027 թվականինՆԳ նախարար․ Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն 2027 թվականին
Հայ իրավաբանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանադրության համաձայն տարածքային պահանջների վրաՀայ իրավաբանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանադրության համաձայն տարածքային պահանջների վրա
Հայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության վիճակըՀայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության վիճակը
ԱԺ հանձնաժողովի նախագահը Լատվիայի օմբուդսմենի առաջ բարձրացրել է Բաքվում պահվող հայրենակիցների հարցըԱԺ հանձնաժողովի նախագահը Լատվիայի օմբուդսմենի առաջ բարձրացրել է Բաքվում պահվող հայրենակիցների հարցը
Իրանում քննադատել են TRIPP-ի գործարկումըԻրանում քննադատել են TRIPP-ի գործարկումը
Արարատ համայնքի սեփականությանը վերադարձվել է 30 հեկտար մակերեսով բնապահպանական հողատարածքԱրարատ համայնքի սեփականությանը վերադարձվել է 30 հեկտար մակերեսով բնապահպանական հողատարածք
Սարգիս Խանդանյանը գերմանական պատվիրակության հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքներըՍարգիս Խանդանյանը գերմանական պատվիրակության հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները
Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով ժամանել է ՌումինիաՀայաստանի վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ռումինիա
Հայաստանում նկատելիորեն կցրտիՀայաստանում նկատելիորեն կցրտի
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Փաշինյանի հետ գործարքի չի գնա․ Նարեկ Կարապետյան
Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներից հետ է կանչել դեսպաններինՎահագն Խաչատուրյանը մի շարք երկրներից հետ է կանչել դեսպաններին
Սամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելուՍամվել Կարապետյան․ Անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաՓաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն«Ապրելու երկիր»․ Սահմանադրության նախագծում նորարարություններն այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն
Հայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր
Փաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՓաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրաՀայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրա
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանըԱդրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերըՀայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչինՀայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանըՀայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴՊետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումըԱրդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին