


Արմինֆո.Հայաստանի Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղի տարածքը հայկական պետության տարածք է:
Նոյեմբերի 6 - ին լրագրողների հետ զրույցում Սուրեն Թովմասյանը նշել է, որ անգիր չի հիշում գրանցման տվյալները, սակայն երկրում շարունակում է գործել "Վարչատարածքային բաժանման մասին" օրենքը, որի համաձայն, տվյալ բնակավայրն առկա է: "Գյուղ է դա, թե՝ շրջան, ես հստակ չեմ հիշում, այնտեղ որոշակի ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է հայտնվել այնտեղ, դա առանձին թեմա է, որով պետք է զբաղվեն իրավաբանները", - ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Նա չի մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն Արծվաշեն գյուղը տեղափոխելու հնարավորության մասին: "Խոսքը հարցի լուծման տարբերակների մասին էր ։ Տարբեր կարծիքներ կարելի է ներկայացնել, երբ որևէ լուծում վերջնականապես ձևակերպվի և ներկայացվի թղթի վրա",- հավելել է Սուրեն Թովմասյանը:


