


Արմինֆո.Թուրքիան մրցույթ կհայտարարի Անիի կամրջի վերակառուցման համար։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով, որ այդ որոշումը կայացվել է ընթացակարգային բարդություններից խուսափելու համար։
Նա նշել է, որ հաղթող ընկերությունը համաձայնագիր կկնքի և Թուրքիայի, և Հայաստանի Հանրապետության հետ։
"Մոտ ժամանակներս կանցնենք այդ ընթացակարգերով, եւ կամրջի վերակառուցումը կմեկնարկի", - ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Անիի կամուրջը (X-XI դդ.) պատմական ճարտարապետական հուշարձան է, որը կապում է Ախուրյան գետի ափերը Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են համատեղ վերականգնել Մետաքսի ճանապարհին գտնվող ավերված կամուրջը՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում:


