


ԱրմԻնֆո. Քննչական կոմիտեի աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են անցկացնում 65 հասցեներում: Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում վաղ առավոտից խուզարկություններ անցկացնելու մասին հաղորդումներից հետո:
Նրա խոսքով՝ խուզարկությունները կատարվում են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով գլխավոր վարչության կողմից քննվող գործի շրջանակներում: «ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով գլխավոր վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեներում», - գրել է Ավդալյանը իր Ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը հայտնել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները այսօր վաղ առավոտից խուզարկություններ են անցկացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում: Նա նշել է, որ խուզարկություններ են իրականացվում նաև Կարապյանների ընտանիքի հետ կապված այլ հասցեներում:


