


Արմինֆո. Ընդդիմադիր "Հայաստան" խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ:
Ինչպես հաղորդել են "Հայաստան" դաշինքի մամուլի ծառայությունից, նրա թեկնածության օգտին քվեարկել է 58 պատգամավոր: Մինասյանը "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցությունների միասնական թեկնածուն էր։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է հանձնաժողովին այս կամ այն խնդիրների վերաբերյալ գնահատականներ տալու իրավունք վերապահելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նա նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանում տեղի ունեցող գործընթացներից անմիջապես հետո ցեմենտի գները կտրուկ բարձրացել են, եւ հիմա, նույնիսկ ձեռնարկության վերագործարկումից հետո, դրանք շատ դանդաղ տեմպերով են իջնում, ինչն անդրադառնում է շինարարության ոլորտի վրա։ Հանձնաժողովը, ինչպես նշել է թեկնածուն, պետք է իրավունք ունենա գնահատականներ տալ նման զարգացումներին։


