


Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել են ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու:
Հոկտեմբերի 30-ին ԱԺ լիագումար նիստում թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է հանձնաժողովին այս կամ այն խնդիրների վերաբերյալ գնահատականներ տալու իրավունք վերապահելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նա նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանում տեղի ունեցող գործընթացներից անմիջապես հետո ցեմենտի գները կտրուկ բարձրացել են, հիմա, նույնիսկ ձեռնարկության վերագործարկումից հետո, դրանք շատ դանդաղ տեմպերով են իջնում, ինչն անդրադառնում է շինարարության ոլորտի վրա։ Հանձնաժողովը, ինչպես նշել է թեկնածուն, պետք է իրավունք ունենա գնահատականներ տալ նման զարգացումներին։ Օրինակ, պետք է պատասխան տրվի այն հարցին, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այնլ իրավական վարույթը, ինչպես կարող են կանխատեսվել այդ հետևանքները, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանք մեղմելու համար: Ձեռնարկության շուրջ զարգացումները հանգեցրել են այն բանին, որ շատ շինարարական ընկերություններ այսօր կասեցրել են իրենց գործունեությունը։ Նրանք չեն կարող առաջ շարժվել, քանի որ ցեմենտի գների կտրուկ տատանումները հանգեցրել են այն բանին, որ ընկերությունները չեն կարողանում իրականացնել նախապես մշակված ծրագրերը։
Մինասյանը նշել է, որ ընդդիմության թեկնածու առաջադրելու իրավունքն ամրագրված է օրենսդրական մակարդակով, և իշխող մեծամասնության իրավունքն է ընտրել կամ չընտրել նրան:


