


Արմինֆո. Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հիմնավորելով արտահերթ նիստի անցկացման անհրաժեշտությունը, նշել է օրակարգի շուրջ քննարկումներն արդեն այս շաբաթ ավարտելու անհրաժեշտությունը, քանի որ երկուշաբթի օրվանից ԱԺ հանձնաժողովներում կսկսվեն 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Նշենք, որ այս պահին խորհրդարանում ընթանում են քննարկումներ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Սևակ Միքայելյանի թեկնածության շուրջ:


