


Արմինֆո.Երևանի Գաջեգործների փողոցում ՝ դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, տեղամասի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ քաղաքացի հոսպիտալացվել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը, փլուզումը տեղի է ունեցել կոյուղագծի անցկացման հատվածում: "Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխվել է բժշկական կենտրոն", - նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ փլուզման փաստով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:


