


Արմինֆո: ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ ստացել են ծառայությունից տարկետում, կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում հաստատել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիները պարտավոր կլինեն ստանալ պետական ֆինանսավորմամբ միջին մասնագիտական կրթություն Ներքին գործերի նախարարության կողմից կառավարվող ուսումնական հաստատությունում, որից հետո նրանք կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ: Այս կատեգորիայի քաղաքացիները պարտավոր կլինեն նաև անընդմեջ 10 տարի ծառայել Ներքին գործերի նախարարությունում, նախքան զինվորական ծառայությունից ազատվելը:
Կառավարությունը փաթեթը համարել է անհետաձգելի, ինչը նշանակում է, որ այն խորհրդարանում կքննարկվի արագացված կարգով:


