


ԱրմԻնֆո. Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և Հնդկաստանի փորձի ուսումնասիրությամբ՝ «Գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդարացի բաշխման մասին» Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում: Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի գործակալության ղեկավար Համբարձում Մաթևոսյանը՝ ելույթ ունենալով ABS-ին նվիրված միջոցառման ժամանակ:
Մասնավորապես, նա նշել է, որ օգուտների արդարացի բաշխումը պետք է նպաստի կենսաբազմազանության պահպանմանը, տեղական համայնքների բարեկեցության բարելավմանը և գիտելիքների ու տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը: Որպես COP17-ի նախագահ՝ Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է համատեղ պարտավորությունները կոնկրետ, գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունը:


