


ԱրմԻնֆո. Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ այնպիսի երկրների անդամակցությունը ԵՄ-ին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, կախված կլինի այդ պետությունների հետագա զարգացումից։
ԵՄ-ի զարգացումը հաջորդ 30 տարիների ընթացքում կանխատեսելով՝ Ստուբը նշել է, ուոր ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրն է։ «Իմ տեսլականն այսպիսին է. 30 տարի անց Եվրամիությունը կունենա մոտավորապես 40 անդամ երկիր։ Դա աշխարհի բոլոր երկրների 20%-ն է։ Անդամակցության կառուցվածքը կտարբերվի, ինչպես արդեն այսօր է։ Ոչ բոլորն են եվրոն օգտագործելու որպես արժույթ։ Սակայն ԵՄ-ն զգալիորեն ավելի մեծ կլինի, քան այսօր է։ Անձամբ ես կցանկանայի տեսնել Արևմտյան Բալկանների բոլոր երկրներին, Ուկրաինային և Մոլդովային դրա մեջ։ Բնականաբար, ես կցանկանայի տեսնել Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Միացյալ Թագավորությանը։ Կանադան կլինի առնվազն ասոցացված անդամ։ «Ինչ վերաբերում է այլ երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, սա կախված կլինի նրանց հետագա զարգացումից», - նշել է Ստաբը, որի խոսքերը հրապարակվել են Ֆինլանդիայի նախագահի կայքում։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Եվրակվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան՝ հաստատման համար։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանն այն վերջնական ընթերցմամբ ընդունել է և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին փոխանցել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունը անհնար է։


