


Արմինֆո. Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այդ մասին հաղորդել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։ Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում», - գրել է Թանդիլյանը։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ընդ որում, ինչպես անկախ դիտորդները, այնպես էլ ընդդիմադիր գործիչներն ահազանգում են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ գործադրվող աննախադեպ ճնշման մասին։ Ճնշումների պայմաններում շատ համայնքներում ընտրություններին մասնակցում է միայն մեկ թեկնածու կառավարող ուժից։


