


ԱրմԻնֆո. Հայաստանում կընդլայնվի Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը: Այդ մասին որոշում է ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։
Եթե նախկինում հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրվում միայն 2017 թվականից հետո, ինչպես նաև 2008-2016թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերում, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկել է փոխհատուցման մեխանիզմը տարածել նաև 1998-2007թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերի վրա: Ըստ նախնական տվյալների՝ խոսքը 389 շահառուի մասին է:
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը, հիմք կընդունվեն զինծառայողների անձնական գործում առկա փաստաթղթերը, դրանց բացակայության դեպքում հարցը կլուծվի կամ դատական կարգով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:


