


Արմինֆո. Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։ Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում», - գրել է Ավինյանը։


