


Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բացատրել է, թե ինչու է իրենց քաղաքական ուժը ՏԻՄ ընտրություններին թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում:
Հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Կարապետյանը հայտարարել է, որ նման որոշումը համապատասխանում է իրենց ընտրած մարտավարությանը, որի շրջանակներում իրենք մտադիր են "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը զրկել նաեւ այլ մարզերում իշխանություն հաստատելու հնարավորությունից: "Մենք մտադիր ենք "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության "թևերը կտրել" մարզերում ։ Մեր մոտեցումն այն է, որ Ստեփանավանն առաջին փորձն է։ Հետագայում ընտրություններ կանցկացվեն Հայաստանի ամենամեծ համայնքներում։ Այսինքն՝ խաղը դեռ առջեւում է, ինչպես նաև՝ մեր պայքարը", - հայտարարել է քաղաքական գործիչը։
Կարապետյանի ասելով՝ սկզբի համար իրենք մտադիր են ինստիտուցիոնալ փորձ ձեռք բերել, որպեսզի հետագայում ճիշտ աշխատանք տանեն: "Տարբեր մարզերում մեր գործընկերները, ովքեր նույնպես մեր դաշինքում են, իրենց ներկայացուցիչներն ունեն այնտեղ։ Մենք որոշեցինք, պարզապես, սկսել Ստեփանավանից։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր բնակչության մոտ 40 տոկոսը կենտրոնացած է երեք համայնքներում։ Եվ այդ համայնքներում ընտրությունները դեռ առջեւում են", - եզրափակել է խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ ։


